««Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»–, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։

«ՉԻ» - Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ դեսպան Վոլինկինը «սխալ է հանում» Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին (որովհետև հենց նա էր հայտարարել, որ Ռուսաստանը շարունակում է սահմանված ժամանակացույցով սպառազինություն վաճառել Ադրբեջանին, կամ էլ Ռուսաստանն այդ զենքը վաճառում է առանց փաստաթղթերի, այսինքն՝ «լևի», դրա համար Էլ դեսպանը վստահ է, որ լրագրողները չեն կարող փաստաթղթեր ցույց տալ։ Եվ նա միանգամայն իրավացի Է. ռուսները հազիվ թե զենքի հաշիվ-ապրանքագրերից մեկական օրինակ էլ հայ լրագրողներին ուղարկեն։


Մի խոսքով՝ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, հայ-ռուսական հարաբերություններում «փաստաթղթերով» ամեն ինչ կարգին է։ Եվ հայ զինվորները կարող են հանգիստ լինել՝ իրենց դիրքերի ուղղությամբ արձակվող արկերն ապօրինի են։ Համենայն դեպս՝ հաշիվ-ապրանքագրեր չունեն։ Համաձայնվեք՝ շատ լուրջ մխիթարություն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել