Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաների ապրիլ ամսին արձանագրվել է գնանկում մի շարք ապրանքների շրջանում:
Մասնավորապես, պարենային ապրանքները մարտ ամսվա համեմատ նվազել են 0,5 տոկոսով: Արձանագրված ցուցանիշի վրա մեծ ազդեցություն է թողել կաթնամթերքի,ձկնամթերքի և բանջարեղենի գների արձանագրված գնանկումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձվի գինը նվազել է 12,3%-ով, կենդանական յուղերինը ՝ 1,7%-ով,
կաթնամթերքինը՝ 5,6%, իսկ ահա ձկնամթերքինը 4,4%-ով:
Էժանացել է նաև միրգը 21,9 %-ով, ինչպես նաև մսամթերքը՝ 4,8%-ով:
Գլոբալ առումով սպառողական գների նվազեցումը կազմել է 0,3%: Խմիչքի, ծխախոտի, վառելիքի և վերը նշված ճյուղերում արձանագրված գնանկումը վկայում է այն մասին, որ տնտեսությունում առկա է դրական միտում և հնարավոր գնաճի ռիսկերը այս պահին վերահսեկելի են: