Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատարան Axel Springer մեդիահոլդինիգի ղեկավար Մաթիաս Դեփֆների նկատմամբ: Այդ մասին երկուշաբթի օրը TASS-ի թղթակցին հաղորդել է Էրդողանի փաստաբան Ռալֆ Հեքերը: Նրա խոսքերով՝ կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել հաջակցություն գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի, որն ուղիղ եթերում Էրդողանին վիրավորող տեքստով բանաստեղծություն էր կարդացել:
Դեփֆները հաղորդավարին ուղղված բաց նամակ է հրապարակել, որում իր աջակցությունն է հայտնել և բանաստեղծությունը համարել «հաջողված»: «Ես լիաթոք ծիծաղեցի»,- նշել է նամակի հեղինակը՝ ավելացնելով, որ պատրաստ է միանալու բանաստեղծության մեջ հնչած «ձևակերպումներին և վիրավորանքներին»:
Էրդողանի փաստաբանի խոսքերով՝ եթե Քյոլնի դատարանը մերժի հայցը, ինքը կառաջարկի Թուրքիայի նախագահին դիմել հաջորդ ատյանի դատարան:



