Եթե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Թալիշից թշնամու դիրքերը 4-5 կիլոմետր հեռավորության վրա են, ապա Տավուշի մարզում գտնվող որոշ գյուղերից մինչև ադրբեջանական դիրքեր 1,5-2 կմ է։ Հետևաբար՝ սահմանամերձ բնակչությունը պետք է զինված լինի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով նոր է վերադարձել հայրենի Տավուշի մարզից ու ծանոթ է մարդկանց մտահոգություններին:
«Գյուղերում մտահոգված են, թե ինչու ինքնապաշտպանական նպատակներով զենք չեն տալիս բնակչությանը, և մարդիկ շատ վախենում են, որովհետև Տավուշում մի բան գիտեն, որ սպասվում է կամ հրետակոծություն կամ դիվերսիա: Իհարկե սա չի նշանակում, որ ադրբեջանցին մնալու է Տավուշում, բայց մարդիկ իրավացիորեն ասում են՝ «զենք տվեք մեզ», որ, Աստված մի արասցե, մի բան պատահի, կարողանանք պատասխանել»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ գյուղերում կան միայնակ ծերեր, տարեց մարդիկ: «Հարձակման ժամանակ շատ ավելի լավ է, որ բոլորը մի տեղ լինեն, քան ամեն մեկն իր տանը փակված չհասկանա, թե աշխարհում ինչ է կատարվում: Ո՞վ է նրանց տարհանելու»,- հարց բարձրացրեց:
Հիշեցնենք, որ այս մասին բազմիցս առաջարկներ եղել են մինչև ապրիլյան վերջին սրացումները, և անգամ «Երկրապահ կամավորականների միության» փոխնախագահ Արա Կետիկյանը ժամանակին Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ այո, սահմանամերձ համայնքներում ամեն հայ տղամարդու ձեռքին զենք պետք է լինի:
Նշենք, որ Tert.am-ը բոլոր այս առնչությամբ զրուցել էր սահմանապահ գյուղերի գյուղապետերից մի քանիսի հետ, որոնք նշել էին, որ այդ հարցին չեն ուզում պատասխանել, քանի որ իրենց հեռախոսները լսվում են, և որ նման հարցեր պետք չէ հեռախոսով ք
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/10/styopasafarian/2015471
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



