Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Axel Springer եվրոպական խոշորագույն մեդիա հոլդինգի ղեկավար Մատիաս Դյոպֆների:
Հայցը ներկայացվել է ուղիղ եթերում Էրդողանի համար վիրավորական բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանին աջակցող ելույթի համար: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Էրդողանի փաստաբան Ռալֆ Հեքերը:
Դյոպֆները բաց նամակ է ուղղել լրագրողին, որում իր աջակցությունն է հայտնել և վերջինիս բանաստեղծությունը գնահատել է որպես «հաջողված»: Նա հավելել է, որ պատրաստ է միանալ բանաստեծությունում հնչած «բոլոր ձևակերպումներին և վիրավորանքներին»:
Էրդողանի փաստաբանի խոսքով, եթե Քյոլնի շրջանային դատարանը մերժի հայցը, ինքը խորհուրդ կտա թուրք նախագահին դիմել հաջորդ ատյանի դատարան:
Ապրիլի 13-ին հայտնի էր դարձել, որ Բեմերմանին կալանքի տակ են վերցրել ոստիկանությունում:



