Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը կոչ է արել ԵՄ անդամ երկրների ժողովուրդներին թույլ չտալ իշխանության գալ եվրոպական ինտեգրացիայի հակառակորդներին, տեղեկացնում է ria.ru-ն:
«Մենք պետք է պայքարենք այս Եվրոպայի համար. մենք չպետք է թույլ տանք, որ մեզ ղեկավարեն ԵՄ-ի հակառակորդները»,-ասել է Շուլցը:
Նրա կարծիքով՝ եվրոպացի դիվանագետները պետք է ամեն ինչ անեն, «որպեսզի ապահովեն ներկայիս Եվրոպայի առաջընթացը», որը հենված է հիմնային արժեքների վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ անդամ յոթ խոշոր երկրների քաղաքացիների մոտ 50%-ը կցանկանային Մեծ Բրիտանիայի նման դաշինքից դուրս գալու հարցով ռեֆերենդում անցկացնելու հնարավորություն ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



