britannia_flagAraratnews.am-ը գրում է.

Իրաքում պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին զեկույցը կհրապարակվի հուլիսի 6-ին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:

Հաշվետվության հրապարակման ամսաթիվը հաստատվել է սըր Ջոն Չիլքոթի եւ բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնի միջեւ նամակագրության մեջ:

«Ազգային անվտանգության շահերին համապատասխանելու հարցով հաշվետվության ստուգումն ավարտված է, այն ստուգման կարիք չունի: Շնորհակալ եմ արագության համար»,- ասված է վարչապետին ուղղված Չիլքոթի նամակում:

Նա նաեւ նշել է, որ զեկույցում 2.6 մլն բառ կլինի, վերջնական ընթերցում կանցնի, կձեւակերպվի, կտպագրվի եւ կպատրաստվի էլեկտրոնային հրապարակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել