Artsakhpress.am-ը գրում է.

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության տեսուչները չեն այցելել Հյուսիսային Կորեա 2009 թվականից, երկրի միջուկային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կատարվում է արբանյակային տվյալների օգնությաբ՝ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։

Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Ամանոն, ով զրուցել է լրագրողների հետ հարավաֆրիկյան Քեյփթաունում, ևս մեկ անգամ հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը մնում է տարածաշրջանի և ողջ աշխարհի համար վիթխարի մտահոգության առարկա։

Մարտին Ամանոն հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ը պատրաստ է աջակցելու Հյուսիսային Կորեայում միջուկային հարցի խաղաղ լուծմանը, եթե երկիրը ներս թողնի կազմակերպությունից հավատարմատարների։

Փխենյանի միջուկային ծրագիրը մշակվում է ավելի քան 60 տարի։ Իրավիճակը տարածաշրջանում սրվել է հունվարի 6-ին թվով 4-րդ միջուկային զենքի փորձարկման անցկացումից հետո։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել