Այս տարվա մեր Եվրատեսիլյան պատվիրակը երգչուհի Իվետա Մուկուչյանն է, բան չունեմ ասելու լավ ձայն ունի, արտաքնային լավ տվյալներ, արտերկում էլ մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Վերջերս համացանցում լայն քննարկվում էր նրա բեմական հագուստը, շատերը համարեցին որ այն չափից դուրս բաց է և հայուհուն վայել չէ: Կազմակերպիչներն էլ հայ «ավանդապաշտ» հասակարությանն հանգստացնելու համար ասացին, որ նա մրցույթին այդ հագուստով չի ներկայանալու: Լավ այս հարցը լուծվեց, իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասին:

Երգչուհու դիմահարդարմամբ գրեթե միշտ զբաղվել է քույրը, բայց համաձայնվեք որ նրա դեպքում պարզապես չափն անցնում է: Գիտեմ՝ հիմա կասեք, որ նա պրոֆեսիոնալ է, քանի որ աշխատում է մի շարք հեղինակավոր ամսագրերի և հայտնի աստղերի հետ, բայց այդքան «գաջել» և փչացնել քրոջ դիմագծերն անընդունելի է:

Լավ, իսկ ի՞նչու են Իվետայի քրոջը վստահել այդ պատասխանատու գործը, ես երկու տարբերակ եմ տեսնում, առաջին՝ Իվետան քրոջն առաջ է տանում, երկրորդ՝  հայաստանյան պատվիրակությունը որոշել է գումար խնայլ դիմահարդարի վրա:

Վերջում միայն կասեմ, որ Իվետայից ինչ լուսանկար նայում եմ, որտեղ նա քրոջ արված դիմահարդարմաբ է, կարծես մի տաս տարով ծերացած լինի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել