Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն չի բացառել, որ համապատասխան հանգամանքների և անհրաժեշտ նախապատրաստության դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելը:

«Մենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում ձգտում ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել միջազգային քննարկումներն ու Աբաշիձե-Կարասին ձևաչափը, որպեսզի կրճատվի լարվածության մակարդակը:

Պետությունն ակտիվորեն աշխատում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, որպեսզի ապահովվի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հասարակության առավելագույն ներգրավումը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել