Panorama.am-ը գրում է.

Հայաստանում ունենք երեք սերունդ, որ հաղթանակ է տեսել՝ Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում և ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ Շուշիի ազատագրումը ժամանակակից պատմության ամենամեծ ու ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է:

«Այդ տարիներին ես ապրում էի Ստեփանակերտում: Քաղաքն ամեն օր ոչնչացվում էր Շուշիից, Ջանհասանից, Խոջալուից, հարակից ադրբեջանական բնակավայրերից: Ստեփանակերտի մատույցներում պատերազմ էր: Հակառակորդն ուզում էր ոչնչացնել Արցախի կենտրոնը, սիրտը:  Պատերազմական գործողություններն ամենուր էին, օր էր լինում, երբ Ստեփանակերտի վրա 200-300 արկ էր ընկնում՝ ոչնչացնելով խաղաղ բնակչությանը: Նման պայմաններում Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնամուխ է լինում Շուշիի ազատագրման նախապատրաստմանը»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ մինչ Շուշիի ազատագրումը նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տևել: Ըստ քաղաքագետի, Արցախում ստեղծված դժվար իրավիճակներում Շուշիի ազատագրումը նախապատրաստելը շատերի համար անիրականանալի նպատակ էր թվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել