Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն  առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել  տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:


Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»:


Նա նկատեց, որ  հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Իսկ թե որն է պատճառը Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք մշտական են վերջին օրերին:


ՊՆ մամուլի խոսնակը  նշեց, որ մարտական ակտիվ գործողություններից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել