Վերջին երկու ժամը հետևելով Նազենի Հավհաննիսյանի արտահայտության վերաբերյալ շրջանառվող տեսահոլովակի թեմայով մարդկանց քննարկումներին՝ ոմանց փորձում եմ բացատրել, որ ամեն ինչ ունի չափ, սահման և ձև:
Հիմա բաց դիմում եմ բոլորիդ: Մի հատ կարդացեք, թե ինչ բառեր եք գրում ձեր բնորոշումներում՝ սկսած ՀԱԿ ակտիվիստ Գուրգեն Ասատրյանից, վերջացրած տարաբնույթ և տարբեր քաղաքական գունավորում ունեցող ֆեյքերով, որոնց տակ էլի մարդիկ են թաքնված, որոնք ունեն մայր, քույր, դուստր, կին և այլն: Դուք փաստացի ցեխ եք շպրտում մարդու վրա միայն այն բանի համար, որ վերջինս ձերինից տարբերվող կարծի՞ք ունի: Էլ չասած, որ շրջանառվող մեջբերումներն աղճատված են և կապ չունեն բուն հոլովակում Նազենիի ասածի հետ: Այդ դո՞ւք եք, որ ուզում եք բան փոխել: Ամոթ է, խելքի եկեք, հայհոյանքը պայքարի մեթոդ չէ: Վաղը նույնը կարող է բումերանգի պես վերադառնալ ձեզ:
Հ.Գ. Արժանավայել ապրելն իր մեջ պարունակում է նաև առաքինություն հանդեպ իր հակառակորդը, այլապես, ինչ աչքով նայում ես դիմացինին, ամեն դեպքում տեսնում ես քեզ նրա աչքերում...
NG
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nana.gndoyan/posts/368884759876446
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել