Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիային միայնակ են թողել:

«Մինչ աշխարհի մի անկյունում սպանում են անմեղ մարդկանց, աշխարհի մյուս մասում փորձեր են ձեռնարկվում կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ, ինչը ցավ է առաջացնում միլիոնավոր սրտերում:

Անպաշտպան կանայք ու երեխաները, որոնք փախել են դաժան բռնապետներից ու ահաբեկչական անխիղճ կազմակերպություններից, իրենց ճանապարհին հանդիպում են փակ դռների ու բարձր պատերի: Նրանք չունեն գթասրտություն ու արդարություն:

Վեց տարում Սիրիայում վերապրած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկությունը չանցավ այդ քննությունը: Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելու պնդումներով հանդես եկածներից ոչ մեկն էլ ԴԱԻՇ-ին չի հասցրել այնպիսի հարված, ինչպիսին մենք ենք հասցրել, և չի վճարել այնպիսի գին, ինչպիսին մենք ենք վճարել:

Նրանք մահապարտների դեմ պայքարում մեզ միայնակ են թողել, որոնք իրենց հարձակումներով մեզ ցավ են պատճառում Քիլիսում: Անկարայի ու Ստամբուլի և Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչություններին արձագանքելու միջև տարբերությունը կարելի է անվանել միայն անարդարություն»,- ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել