Շուշիի ազատագրման հրամանատարներից մեկին, ով իմ ավագ ընկերն է, խնդրեցի գոնե էս օրը մի լրագրողի հարցերի պատասխանել. Դժվարությամբ ընդունեց.
-Ինչ զգացում ունեցաք, երբ արդեն ազատագրել էիք հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին.
Ընկերս ժպտաց, նայեց նայեց, ասեց դե ինչ զգացում պիտի ունենայի, ընկեր էինք կորցրել, հոգնել էինք ու ահավոր սոված. Հաց կերանք քնեցինք...
Էս լրագրողը, որ միշտ լոլոներ ու պաթոսային եսիմինչեր էր լսել, ապշեց.ու հարցազրուցը չկայացավ.
Ասածս ինչ ա շնորհավոր բոլորիս` էս խոնարհ ու լուռ հերոսների գլխավորությամբ. Շուշին ազատ է ~~~
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/1202904163076437
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել