Tert.am-ը գրում է.

Սիրիական բանակը գրոհ է սկսել Հալեպի շրջանի Խան Թումանի բնակավայրի շրջակայքում գտնվող գրոհայինների դեմ: Հարվածներ են հասցրել նաև երկրի ռազմաօդային ուժերը: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է տեղի ռազմական աղբյուրը:

Խան-Թումանում (Հալեպ քաղաքից 10 կիլոմետր հեռու) բախումները վերսկսվել են կիրակի օրը՝ չնայած «լռության ռեժիմին»: «Ջեբհատ ան-Նուսրա»-ի և դրա դաշնակիցների գրոհայիններն ավելի վաղ խախտել էին հրադադարը և գրոհ սկսել Խան-Թումանի ուղությամբ:

«Բանակն օգտագործում է տարբեր զենքեր, օդից ռմբակոծումներն ընդմիջվում են Խան-Թումանի արևմտյան շրջանում գրոհայինների խմբերի, ինչպես նաև ահաբեկիչների մատակարարման ճանապարհների հրետանային ռմբակոծությամբերի»,- հայտնել է աղբյուրը:

Նա նշել է, որ գրոհայինները կորուստներ են կրում, ոչնչացվել է նրանց տրանսպորտային միջոցների և զենքի մի մասը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել