168.am- գրում է.
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նյութի աղբյուր՝ © 168.am" target="blank" >Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության հարցերԱղբյուրը © 168.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



