ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն օր օրի փչանում են։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս Ռուս-ամերիկյան երկկողմ նախագահական հանձնախմբի քաղաքացիական հասարակության հարցերով աշխատանքային խմբից։ Որպես պատճառ բերվում են ռուսական իշխանությունների կայացրած վերջին որոշումները. հավանաբար խոսքը ամերիկացիների կողմից որբերի որդեգրման արգելքն է, հոմոսեքսուալիզմի քարոզչությունը քրեականացնող օրենքը, ինչպես նաև զրպարտության և ապօրինի հավաքներ իրականացնելու համար նախատեսված տուգանքների չափերը անգամներով բարձրացնելու մասին օրենքը։
Սրանք, իհարկե, մակերեսային պատճառներ են, իրականում մենք ականատես ենք լինում այն ուժգին ճնշմանը, որ ԱՄՆ-ը կիրառում է Ռուսաստանի վրա, քանի որ Պուտինի տրադիցիոն արևմտամետական քաղաքականության մեջ սկսվել են նկատվել ինքնուրույնություն դրսևորելու և խաղի նոր կանոններ ներմուծելու շա՜տ թույլ նախանշաններ։ Իրականում այս հանձնախումբը իրենից առանձնապես բան չի ներկայացնում, այստեղ հարցը սիմվոլիզմի մեսսիջ և Ռուսաստանին չոր մեսսիջ է ուղարկվում, որ եթե համը հանեն, ապա ավելի ցավագին հանձնախմբերից դուրս կգան և պայմանավորվածությունները չեղյալ կհամարեն։ Հատկապես ցավոտ կլինի ռուսների համար, եթե ԱՄՆ դուրս գա միջուկային սպառազինության վերաբերյալ համաձայնություններից։
Մի խոսքով, կրքերը թեժանում են։
Կից նյութն` այստեղ