Araratnews.am-ը գրում է.
Բեռլինում տեղի են ունենում միանգամից մի քանի ցույցեր, որի արդյունքում կաթվածահար է եղել քաղաքի կենտրոնի երթևեկությունը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ոստիկանության տվյալներով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության և փախստականների ընդունման դեմ ցույցին մասնակցել է շուրջ հազար մարդ: Ցույցի մասնակիցները վանկարկում են՝ «Մերկելը պետք է հեռանա»:
Ակցիային մասնակցում են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, PEGIDA հակաիսլամիստական շարժման ներկայացուցիչները:
Քաղաքի կենտրոնում նույնպես տեղի են ունենում ակցիաներ՝ կազմակերպված ձախերի և հակաֆաշիստների կողմից: Ոստիկանության տվյալներով՝ այնտեղ հավաքվել է մոտ 7 հազար մարդ:
Ներկայումս մոտակա փողոցներում տիրում է շիկացած մթնոլորտ: Գերմանիայի մայրաքաղաքի անվտանգությունը ապահովում է մոտ 1.7 հազար ոստիկան:



