Դավութօղլուն մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կլինի Թուրքիային մասնատումից փրկող քաղաքական ուժ: Սրա մասին նա ակնարկել է իր համակաիրների հետ փակ հանդիպման ժամանակ: Դավութօղլուն երբեք համաձայն չի եղել Էրդողանի քաղաքական կուրսի հետ, նա մշտապես հանդես է եկել հզոր միասնական , բայց ֆեդերատիվ Թուրքիայի ստեղծման շահերից, իսկ Էրդողանը ավելի շուտ հակված է ունենալ Թուրքիա թուրքերով: Դեռևս անցած տարվա հուլիսին Դավութօղլուն խորհուրդ էր տալիս Թուրքիայի կազմում ստեղծել քրդական միավորումներ, որպեսզի մեղմվի ներքին անկայուն վիճակը: Նա անգամ Էրդողանին ներկայացրեց ֆինանասկան մի հաշվարկ, որտեղ ցույց էր տրված թե Թուրքիան որքան գումար է ծախսում Թուրքիայի ներսում քրդերի դեմ պայքարելու համար՝ չհաշված մարդկային կորուստները: Էրդողանի և Դավութօղլու հակասությունը էլ ավելի խիստ երանգավորում ստացավ հենց այս ֆինանասական փասթաթղթի պատճառով: Էրդողանը Դավութօղլուն այդ ժամանակ պատասխանել էր, որ եթե Դավութօղլու նման մտածող քաղաքական ղեկավար լիներ 20-րդ դարի սզկբին, ապա հիմա ստիպված կլինեին նաև ահաբեկիչ Հայերի դեմ զինված պայքար մղել:



