Araratnews.am-ը գրում է.
Աֆղանական անվտանգության ուժերը երկրի արևելքում մայիսի 7-ին ոչնչացրել են Թալիբան ծայրահեղական շարժման առնվազն 28 զինյալի:
Այս մասին գրում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Khaama գործակալությունը:
Նշվում է, որ 30 զինյալ վիրավորվել է: Տեղական իշխանությունները տեղեկացրել են, որ զինյալների խումբը շաբաթ առավոտյան փորձ է կատարել Պակիստանի սահմանում գտնվող Կունար շրջանի վրա հարձակում գործել: Նրանց հարձակման ընթացքում մեկ աֆղան զինյալ սպանվել է, ևս երեքը` վիրավորվել:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/afghanstanum-uzhayinnereh-erkri-arevelkhum-ochnchacrel-en-28-thalibneri/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



