Barometer.am-ը գրում է.
Լոնդոնյան տաճարում այսօր տեղի է ունեցել Լոնդոնի նոր քաղաքապետ, մահմեդական, լեյբորիստ Սադիք Խանի երդմնակալության արարողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
"Իմ անունն է Սադիկ Խան և ես Լոնդոնի քաղաքապետն եմ: Խոստանում եմ գլխավորել քաղաքի պատմության մեջ ամենաթափանցիկ և գործին հավատարիմ աշխատակազմը: Ես քաղաքապետ կլինեմ բոլոր լոնդոնցիների համար... Խոստանում եմ, որ իմ ուժերի ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի քաղաքն ավելի լավը դարձնեմ",- երդմնակալության ժամանակ ասել է Խանը:
Սադիք Խանը դարձել է Լոնդոնի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետը: Նա պաշտոնապես լիազորությունները ստանձնելու է մայիսի 9-ին` կեսգիշերին:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160507/17271/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



