Life.panorama.am-ը գրում է.
Հելենա Բոնեմ Կարտերը անկեղծ հարցազրույց է տվել բրիտանական Harpers Bazaar ամսագրին։ 49-ամյա դերասանուհին պատմել է, թե ինչպես էր իրեն զգում իր երեխաների հայր Թիմ Բերթոնից բաժանվելուց հետ։ Նշենք, որ նրանք բաժանվել են 2014 թվականին՝ միասին 13 տարի ապրելուց հետո։
Կարտերի խոսքերով՝ իր համար շատ դժվար է եղել։
«Ստիպված ես լինում մեծ ցավ ապրել, քանի որ դա հարաբերությունների վախճան է։ Ձեր կյանքը փոխվում է։ Նման պահերին բոլորը քեզ ասում են, որ դու պետք է ուժեղ լինես։ Իրականում թույլ և խոցելի լինելը միանգամայն նորմալ է»։ Այժմ, ինչպես խոստովանում է դերասանուհին, նա ամբողջությամբ հաղթահարել է բաժանումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/07/helena-bohem/477866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել