Ապրիլյան պատերազմից հետո շատերն են հետաքրքրվում՝ ինչպես կարող են օգնել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին։ Զինվորական հոսպիտալի 5-րդ սենյակը հայտնի է իր քաջ զինվորներով։ Այստեղ պառկած տղաները կորցրել են ոտքերի մի մասը, սակայն այնպիսի ուժով ու ժպիտով են ընդունում հյուրերին, որ միշտ ապշում ես՝ որտեղից այս տղաներին այսքան ուժ։ Վիրավոր զինվորների համար բացվել են առանձին հաշվեհամարներ, որոնցով կարող եք փոխանցումներ անել՝ նրանց օգնելու համար։ BlogNews-ը ներկայացնում է նրանց հաշվեհամարներն ու հեռախոսահամարները, որոնցով կարող եք կապ հաստատել անձամբ տղաների կամ նրանց ծնողների հետ։
19 ամյա Դավիթ Գրիգորյանը համացանցում հայտնի դարձավ իր ժպիտով։ Ապրիլյան պատերազմի օրերին նա ուժի և քաջության սիմվոլ դարձավ հասարակության համար։ Կրտսեր սերժանտը ՀՀ պաշտպանության նախարարին խնդրել է ծառայությունը շարունակել:
Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունս: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյանի զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ։ Ինձ անհանգստացնում է, որ տղաները դիրքերում են, իսկ ես՝այստեղ: Ընկերներիցս շատերից լուր չունեմ։


20 ամյա Շանթ Ղազարյանը նույնպես նռնակի պայթյունից կորցրել է ոտքի մի մասը, բայց հիմա էլ պատրաստ է լինել Արցախում։ Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու:
Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ հետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ: Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից: Ծառայությունս ավարտել եմ արդեն, բայց երբ պետք լինի կամավոր առաջինը ես կգնամ։

Շանթի հեռախոսահամարն է՝ 098/055 887-442

Թշնամու դեմ մի քանի ժամ կռիվ մղած 19 ամյա Արման Ավետիսյանը կորցրել է ոտքի մի մասը, բայց չի ընկճվել, ասում է՝ հայրենիքիս պարտքն էր, տվեցի։
Ճիշտը կասեմ, ես չեմ սիրել ծառայությունը, չեմ սպասել՝ երբ եմ գնալու բանակ, բայց այս դեպքերից հետո շատ եմ սիրում, ահավոր շատ, որովհետև հասկացա ծառայության կարևորությունը։ Մինչև սահման չես հասնում, հայրենիքի արժեքը չես հասկանում, իսկապես, հայրենիքը՝ մայրաքաղաքը, սահմաններից է սկսվում։ Երբ գնում ես առաջնագիծ, հասկանում ես, որ դա քոնն է ու պիտի պահես։ Այդտեղ քո ծնողների սերնդի, քո, ընկերներիդ արյունն է թափվել։


19-ամյա Նորայր Զախարյանը ևս կորցրել է ոտքի մի մասը, բայց դա էլ նրան չի ընկճել։ Ավելին, Նորայրին դուր չի գալիս, երբ զինվորների մասին նյուփերի տակ «լացող սմայլիկներ» են դնում։ Ախր դա թուլություն է խորհրդանշում, իսկ իրենք ուժեղ են, շատ ուժեղ։
Ասում են՝ քառօրյա պատերազմ է, բայց ես կասեի, որ ապրիլյան պատերազմ է, որը միանշանակ հաղթեցինք: Մոնթեն, Վազգենը, Կոմանդոսը ինձ համար հերոսներ են, ես հպարտանում եմ նրանց մարտական ուղղով: Կոմանդոսի կյանքն այնպես է ոգևորում, որ ուզում եմ այս վիճակում էլ գնամ սահման: Նա իր աղջկա հարսանիքը թողած գնացել է Շուշին ազատագրելու և եթե մայիսի իննին կռիվ լինի, իմացեք հաղթելու ենք: Թուրքն այնքան ուղեղ չունի, որ կարողանա հային հաղթի։





