Ադրբեջանը հոգեբանական գրոհ է սկսել Հայաստանի դեմ, և պետք է փաստել, որ բավականին հաջող, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի իշխանություններն ադեկվատ չեն և չեն կարողանում համապատասխան կերպով կատարել իրենց գործը: Կոռուպցիայի համար ձևավորված կառույցները այլ հարցերում անգործունակ են: Ադրբեջանի քաղաքականությունն է Հայաստանում լարված մթնոլորտ ստեղծելը և մշտապես սպառնալ պատերազմի վտանգով և դա սկսել է աշխատել:
Քանի որ պետություն չկա, պատական գործառույթները մեր վրա պետք է վերցնենք: Հանգստացեք, պանիկայի մեջ մի ընկեք, հատկապես սահմանամերձ գոտիներում: Պատերազմը Ադրբեջանի համար ավելի վտանգավոր է , քան մեզ համար: Սակայն բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել, բայց դա հանրության գործը չի: Հանրությունը պետք է իր առօրյա գործերով զբաղվի և լինի հանգիստ: Պետությունը պետք է իր գործը անի և հանրությանը տեղեկացնի այն քայլերի մասին, ինչը ռազմական գաղտնիք չի հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել