Elq.am-ը գրում է.
Ինչպես հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան երկաթուղային գծերի գծանցում առանց արգելակելու՝ բարձր արագությամբ հարվածել է արդեն փակված ուղեփակոցին, անցել երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվել է երկաթուղային գծանցի ուղեփակոցը:
Միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն: «Այս միջադեպի վտանգը կայանում է նրանում, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթեկության համար. մոտենում էր գնացքը:
Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ