Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվեց թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում` զրկվելով ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները:
Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել