Tert.am-ը գրում է.
Գյումրիում շարունակվում են  Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը:  Մայիսի 6-ին կայանալիք դատական նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որի ընթացքում Պերմյակովը ներկայացրել է Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները: Ինչ վերաբերում է ապրիլի 29-ին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլին, նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և այդ պատճառով դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
 
Պերմյակովը հարցաքննվել է 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից: Չնայած Պերմյակովի տարբեր օրերի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային, սակայն, հիմնական հարցին՝ հանցագործության կատարման վերաբերյալ,  պատասխանը նույն էր. ինչպես նախաքննական բոլոր ցուցմունքերում, այնպես էլ դատարանի դահլիճում Պերմյակովը պնդեց, որ սպանություն  ինքն է կատարել ու դա արել է միայնակ:
 
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին:
 
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել