Artsakhpress.am-ը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով Չեխիայի «Օրեր» պարբերականի լրագրողի հարցին, խոսել է նաև Խոջալուի բնակչության հետ Աղդամի մատույցներում տեղի ունեցածի մասին:
Իրականում Մամեդյարովի տասը րոպեանոց ոչինչ չասող ելույթում այդ մասին ակնարկ անգամ չի եղել: Դրանում հնարավոր է համոզվել` դիտելով Մամեդյարովի պատասխանի տեսագրությունը:
Ի դեպ, «Օրեր» պարբերականի ուղղած հարցն այն աստիճանի էր զայրացրել ադրբեջանցիներին, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման և մի քանի ժամ է, ինչ վերականգնվել է:
Ստորև ներկայացնում ենք տեսագրությունն ամբողջությամբ:



