Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն իր ընկերների հետ: Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել: Գ. Ալեքսանյանն ասում էր, որ իրեն թվում էր, որ Վարդանովն ու նրա ընկերները գտնվում էին թմրանյութերի ու ալկոհոլի ազդեղության տակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Ալեքսանյանը դեպքի վերաբերյալ դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել