Վրաստան է ժամանել ամերիկյան զինվորական տեխնիկան` մասնակցելու մայիսի 11-26-ն անցկացվելիք Noble Partner 2016 ամերիկա-վրաց-բրիտանական եռակողմ զորավարժանքներին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով վրաց պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ Abrams տանկերն ու Bradley զորամեքենաներն ուղղվում են «Վազիանի» ռազմակայան:
Վրացական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսումնավարժանքները կանցկացվեն արդեն երկրորդ անգամ: Ռազմական տեխնիկան Վրաստան է բերվել նավի վրա` Վառնայի սևծովյան նավահանգստով:
Ուսումնական զորավարժանքներին 1300 զինծառայող կմասնակցի, այս թվում` ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650, 500 վրաց և 150 բրիտանացի զինծառայող:


Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/06/American-tanks/2012390
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



