Ladynews.am-ը գրում է.

Ստեղծելով ճիշտ էներգետիկա տղամարդու շուրջ, օգտագործելով ճիշտ բառեր և մարմնի լեզուն, դուք կարող եք վառել կրքի կրակը նրա սրտում երկար ժամանակով: Դուք կարող եք դառնալ այն կինը, ում համար միջնադարում պայքարում էին ասպետները:

Ահա երեք միջոց, որոնց շնորհիվ դուք կարող եք դառնալ ավելի գայթակղիչ և առանց որևէ ջանքերի հմայել տղամարդուն:

Գայթակղեք նրան ձեր մեղմ կողմով

Երբ կինը տղամարդու կողքին է, նա չպետք է խաղա ուժեղ արհեստավարժի կամ տան տիկին-երեք երեխաների մայրիկի դերը: Եղեք դանդաղաշարժ, մի շտապեք, մոռացեք տղամարդուն գրավելու բոլոր ռազմավարությունների և գաղափարների մասին, ուղղակի հետևեք հարաբերությունների հոսքին: Խորը շունչ քաշեք, հարմարավետ նստեք, զգացեք ջերմություն և հանգստություն ու պարզապես վայելեք պահը:

Իրական գայթակղող կինը գիտի ինչպես տղամարդու կողքին իրեն զգալ կանացի և թույլ: Նա չի փորձում ինչ-որ բան անել և նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:

Նա թույլ է տալիս տղամարդուն իր արագությամբ առաջ շարժվել հարաբերությունների մեջ, թույլ է տալիս նրան ցուցաբերել քնքշանք և ուշադրություն: Կինը աստվածուհի է, ով ունի անբեկանելի, հանգիստ էներգիա, որը ստեղծում է հանգստության, սիրո և զգացմունքայնության մթնոլորտ:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել