ԻՆՁ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂ ՉԿԱ, ՉԻ ԵՂԵԼ ՈՒ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ,
ՔԱՆԶԻ ԵՂԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ, ԿԱ ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ.

Արցախն ամեն անգամ Ղարաբաղ անվանելիս այն հոժարակամ «հանձնում ենք» Ադրբեջանին:

Այո, հանձնում ենք, քանզի մենք պնդում ենք, որ Արցախը հայկական տարածք է, որ եղել է Հայաստանի մի մաս, և այդտեղից էլ հետևություն, որ այն պետք է հայկական անվանում ունենա, իսկ ամբողջ աշխարհին մենք փորձում ենք դա ապացուցել օգտագործելով ադրբեջանական անվանումը:

Արցախն ու Արցախում եղած ամեն քաղաքն ու գյուղը, գետն ու ժայռն իրենց հայկական անվանումներն ունեն:

Իսկ մենք, չգիտես ինչու, համառորեն օգտագործում ենք ադրբեջանական անվանումները` դրանք ամրագրելով հայկական անվանումների փոխարեն, ոչ միայն մեր իրականության մեջ, այլ նաև ամբողջ աշխարհի համար:

Մենք փորձում ենք աշխարհին ապացուցել, որ ադրբեջանական անվանումով տարածքը եղել է Հայաստանի մի մասը:
Մենք անվանում ենք տեղաբնակներին ղարաբաղցիներ ու շատ հաճախ բացասական տրամադրվածությամբ նրանց նկատմամբ, ու ուզու՞մ ենք, որ աշխարհն այն ճանաչի որպես հայկական տարածք:

Առաջինը մենք պետք է ճանաչենք, մենք պետք է գիտակցենք, մենք պետք է այն ընդունենք որպես Հայաստանի մի մաս, հետո նոր աշխարհից պահանջենք նույնն անել:

Եթե, ասենք, Ճապոնիան պնդի, որ ասենք «ԿԱԼԳԻՆՍԿԸ» Ճապոնիայի տարածք է, այլ ոչ Ռուսաստանի, դա ավելի համոզիչ կլինի՞, թե՞ եթե նույնը պնդեն այդ նույն տարածքն անվանելով, ասենք, Տոնձյանի:

Հետևությունները թողնում եմ Ձեզ, իսկ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂ ՉԿԱ, ՉԻ ԵՂԵԼ ՈՒ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ, ՔԱՆԶԻ ԵՂԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ, ԿԱ ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել