Ladynews.am-ը գրում է.
Քենդես Բուշնելը` «Սեքսը մեծ քաղաքում» սիրավեպի հեղինակը, հպարտանում է, որ հասել է ամեն ինչի առանց որևէ մեկի օգնության և կիսվել հաջողության գաղտնիքներով:
Մարդկանց մեծամասնությունը բավականաչափ ուժեղ չեն ցանկանում դառնալ լավագույնն իրենց մասնագիտության մեջ: Ոչ բոլորն են երազում աստղային կյանքով ապրել, կամ լինել ղեկավար, ու դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Բայց եթե դուք երազում եք հասնել ձեր ոլորտի բարձունքին, ապա պետք է սովորեք լինել կարգապահ, կենտրոնացած և հանգիստ ընդունեք մերժումն ամեն օր:
Հեշտ ճանապարհ գոյություն չունի
Հաջողության կարելի է հասնել, եթե դուք ուշադիր եք յուրաքանչյուր մանրուքի հանդեպ: Ինչ էլ որ ձեզ հանձնարարել են, փորձեք գերազանց կատարել: Եթե դուք ցույց չտաք, որ գերազանց եք կատարում նույնիսկ փոքրիկ խնդիրները, ինչպե՞ս բոլորը կիմանան, որ դուք ունակ եք ավելին անելու:
Ներդրեք ձեր առաջընթացի մեջ այնքան, որքան դա անում եք հարաբերություններում
Կանայք հաճախ կենտրոնանում են կյանքի ուղեկից գտնելու վրա, տալով դրան առաջնային կարևորություն: Փորձեք նույն կերպ վերաբերվել աշխատանքին:
Դադար տվեք, նախքան պայքարի մղվելը
Եթե դուք ինչ-որ բանից նեղվել եք, ժամանակ վերցրեք հանգստանուլու համար: Հաճախ առաջին արձագանքը կախված է նրանից, թե ինչ է կատարվում ձեր գլխում, այլ ոչ թե իրականում:
Ուժը տրամաբանության մեջ է
Կարևոր չէ, թե ինչով եք դուք զբաղվում: Հաջողության հասնելը ալգորիթմ է, որը պետք է ընկալել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ