«Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Ղավիթ Բեգլարյանը զրեթե չի ներկայանում աշխատանքի։ Իսկ պատճառը, պարզվում է, մեկն է՝ Դավիթ Բեգլարյանը, որ այդ պաշտոնին նշանակվել է իր կնոջ՝ Աժ՝ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, իրեն դասել է արտոնյալների շարքին ու պարզապես չի հաճախում աշխատանքի (փոխարենը նա զբաղված է կնոջ բիզնեսը ծաղկեցնելով՝ խոսքը ճանապարհաշինության ոլորտում պետական մրցույթները «հաղթող» «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության մասին է)։ Վերջին մի քանի օրերին մեր թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է Դ.Բեգլարյանի աշխատասենյակի հեռախոսահամարով, բայց հեռախոսին որևէ մեկն այդպես էլ չի պատասխանել:
Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է կազմակերպում պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։