Ladynews.am-ը գրում է.

Սեռական հարաբերությունների ուժեղ հակումը մարդկանց մոտ զարգացել է, քանի որ սեքսը վերարտադրման միջոց է, ասվում է Psychological Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հաշվի առնելով այդ գործոնը, գիտնականները փորձել են պարզել, թե արդյո՞ք հաճախակի սեքսով զբաղվելը դրական է ազդում է հարաբերությունների կամ ամուսնության վրա:

Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերությունների բավարարվածության և սեքսի միջև ակնհայտ կապ չկա:

Մասնագետները իրենց ամուսնության որակի մասին հարցում են անցկացրել 216 երիտասարդ զույգերի շրջանում՝ լավ-վատ, հաճելի-տհաճ, բավարար-անբավարար։ Այնուհետև առաջարկել համաձայնվել որոշ պնդումների հետ, օրինակ, մեր ամուսնությունն ամուր է և զույգի հետ վերլուծել բավարարվածության ընդհանուր զգացմունքը:

Այնուհետև մասնակիցները փորձություն են անցել համակարգիչով: Նրանց առաջարկել են կամ դրական կամ բացասական գնահատել էկրանի վրա հայտնվող բառերի երանգները, սակայն մինչ այդ՝ էկրանին կես վայրկյանով հայտնվում էր նրանց զույգի նկարը:

Այս հետազոտության նպատակն էր, ցույց տալ, թե ինչպե՞ս են սիրած մարդու նկարը և բառին տրված գնահատականը կապված իրար հետ: Որքան դանդաղ էր տեղի ունենում բառի երանգի բացասական ընկալումը նկարի հետ շղթայում, այնքան ավելի դրական էր մասնակցի թաքնված վերաբերմունքը զույգի հանդեպ:

Բացի այդ յուրաքանչյուր զույգին խնդրել էին գնահատել սեռական հարաբերություններիի հաճախակիությունը՝ 4 ամսվա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել