Ազատագրված տարածքների վերադարձին մի քանի պրիզմայով կարելի է նայել:
1. Նյութական
Ոչ ՀՀ ն, ոչ ԼՂՀ ն բիզնես իմաստով ազատագրված տարածքներն օգտագործելով ավելի եկամուտ չեն ունեցել, քան դրանց ազատագրման համար կատարված յութական ծախսերն են: Էս իմաստով չի կարելի հանձնել:
2. Բուֆերային գոտի:
Ազատագրված տարածքները երբեք էդպիսին չեն դիտարկվել, քանզի զուտ աշխարհագրական առումով բնական սահմաններ չկան դրանցից դեպի արևմուտք: Այսինքն, անգամ էդպիսին դիտարկելու դեպքում, դրանց հանձնումն անթույլատրելի է:
3. Ազգային արժանապատվություն:
Անվերջ կորցնողից մենք դարձանք ետ բերող ու բերածը պահող: Ետ բերելու ու պահելու համար մարդկային կյանքերով ենք վճարել: Եթե անգամ դատական, քուչի կռիվների, աթոռակռվի, բիզնես շահերի դեպքում Հայաստանում մարդկային կյանքը արժեք չունի, հայրենիք վերադարձնողի ու պահողի կյանքն ունի արժեք:
4. Լավ գոնե տեսեք ում եք տալիս էդ հողերը: Ադրբեջանցուն? Այսինքն էս իմաստով էլ չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել