Ծնունդ շնորհավոր, հարբած ջահելությունս ծեր ջահելությանդ ՄԱՏԱՂ..........
Հա, դու այն ես եղել, ինչ որ չի եղել ու չի կարող այլևս լինել, դու այլն ես եղել ու երբեք չես այլաբանել աշխարհի ցավը, ոնց կա աշխարհը՝ այդպես ես սիրել, ոնց կա աշխարհը՝ այդպես ես ցավել...
Կենացդ, ՊԱՊ, արի՛ այսօր հարբենք քեզանով, վաղը ինձանով, թե ինձանով չեն հարբի երբեք, թող չհարբեն, ես կարբենամ նրանց բույրով...
Մի այլ ձևի այսօր հարբած եմ քեզնով, իմ ջահել հոգում, էլ ավելի ջահել մի ծեր է պարում, դու ես, ՊԱՊ, դու ես շուրթերդ օղողում օղով, հոգիդ լվանում գինով, խառնում, հավաքում, խաղում, խաղացնում, վերջում խաղալիք դառնում, ճշմարիտ խաղալիք, դու ես մոլորվում, գտնում, կորցնում, մի խոսքով այսօր այլ կերպ եմ հարբած քեզնով...
Լսում ես, պապ, ձայնում եմ քեզ, դուռդ բա՛ց, ԱՆԱՆՈՒՆ հոգով մի հարբեցող ուզում է սրտովդ հարբել, բա՛ց դուռդ ծեր, այսօր կնճռոտել եմ, ուզում եմ օղողվել քո խոսքերի օղով, ծնունդդ շնորհավոր, այ ծերունի, էլ ավելի ջահել ծերունի, խոսքդ հոգուս, միտքդ սրտիս, Սևակ 2000 անմահ տարի եմ մաղթում, գալդ եղել է, իսկ թող գնալդ երբեք չլինի, այսօր ե՛կ հարբենք, կենացդ ասա՛, ասա՛ է՜հ մարդիկ ձեր կենացնել թող լինի ,թե որ չլինեք, էլ ոն՞ց կլինենք մենք, աս՛ա Սևակ կենակցիր մարդկանց կույս սրտերին, նրանց, որ կույսի նման փակել են չեն բացում, խոսքովդ քանդիր կույս սրտերը նրանց:
Ա՜խ, Սևակ, այսօր մի այլ ձևի հարբած եմ, կենացդ եմ խմում ու աշխարհին մուրում, մուրամ սեր, սեր եմ մուրում, լսու՞մ ես, Սևակ, թոռդ է, անիրական մի թոռ, շատերը քեզնով են հիանում, ապրում, բայց շատերն անգամ քեզ չեն հասկանում, կենացդ հանճար իմ անճար, իմ արյունակից, իմ սեղանակից, թո՛ղ այս կենացնել, մորդ կենացը լինի, որ կույս անմեղությամբ աշխարհին շինող բերեց, որ թույլ ձեռքերով հզոր միտք ծնեց, կենացդ ԴԵԴԻ, կենացդ ՄԱՅՐԻԿ, կենացդ անմեղ քո քնքշության:
Սևակ, լսու՞մ ես, լինում է, չի լինում մի խաղալիք է լինում, նրա անունը ճշմարտություն է լինում, դու ես, ես եմ, նա է, Տերյանն է, էլ ով ասես այդ խաղալիքը չէ, միամիտ բարությամբ աշխարհ ենք գալիս, մի պահ չորանում, բայց չոր մարդկային սրտերին ծովում, ալեկոծվում կամ լճանում:
Իսկ դու գիտե՞ս արդյոք, թե մարդկային լեզվով մեզ ի՞նչ են կոչում, մարդ են ասում, բայց հանելուկ, երբ չեն լուծում, լուծարում են, իսկ թե լուծում, հանճարում են:
Ա՜խ, Սևակ, քեզ ի՞նչ եմ ասում, նույն իմ տեսածով դու էլ ես տեսել, դու էլ ես աշխարհի ցավով տառապել, բայց հո խենթ ենք, գիտենք իրար հասկանալ, մեզ հո խոր չեն նայի, զատո կնոջ կրծքին մենք չեն նայում, այլ նայում ենք նրանց սրտին, զատո մայրերին գիտենք մեծարել, Աստծուն գիտենք խնդրել ու հանդիմանել, գուցե մեծամիտ ենք, բայց հո ՄԵԾԱՄԻՏ ենք:
Կենացդ, ծերուկ իմ ջահել, իսկ ես գիտե՛մ արդեն. շատ եմ խոսում, մարդ կլինի կասի` տո այ դու տհաս, դու ու՜ր, Սևակը ու՜ր, մարդ էլ կլինի կասի՝ ապրես, Անանուն, մեկը կասի՝ լավ չի ասված, մի թերություն կա, մեկը կասի՝ ինչ-որ իմաստ չեմ տեսնում ես, Սա են Սևակ, սա են անիրական մեր իրակնները, ու՜ր էր թե բախտս բերեր մեկն էլ լիներ, հո չէի ուտի ու խմի, հո չէի ասի ու խոսի, կենացդ կենացներով կապրեցնեի, բայց մենակ էլ լավ է Սևակ, կենացդ Սևակս, կենացդ, ծերուկ, դու, որ եղել ես, մենք չենք եղել, դու, որ խոսել ես, մենք լալանեք եղել, երբ ճչացել ես, խուլ ենք եղել, մենք հիվանդ ենք եղել, դարման ես եղել, մենք այն ենք եղել, իսկ դու՝ այն..
Կենացդ, ծերուկ, իմ ծերուկ ջահել......... Կենակցիր մարդկանց կույս սրտերին, բացիր ու բարություն սերմիր, թող որ մարդիկ բարություն ծնեն .......
Եվ գուցե ծիծաղում ենք մարդկանց ստերի վրա, բայց նաև նեղվում ենք, որ ճիշտը չկա, ամենից առաջ մենք ենք ցավում, դրանից հետո նոր ցավեցնում, էհ Սևակ, Սևակ, մեր ծիծաղի տակ քանի լացող ուռենի կա, մեր լացի տակ քանի կարոտ ժպիտ կա, մեկ սիրեցյալին, մեկ աշխարհին, մեկ ծնողի, ախ Սևակ, Սևակ, քանի ցավոտ ծիծաղ կա, և գուցե նորից չենք սիրում, բայց սիրում ենք կրկին, մենք ենք միայն սերը միտում, առանց մեզ սիրո սիրտը աշխարհը չի զգում ...
Գուցե ծիծաղում ենք, բայց հո միշտ նեղվում ենք, ստախոս մարդու վրա գուցե հրճվում ենք, բայց հո նեղվում ենք, որ աշխարհն է սուտ ....
Սա էլ կենացը անմահության, մարդիկ փնտրում ու չեն գտնում անմահություն, իսկ քոպեսները այդ ի ծնե են վայելում, դեռ չծնված անմահանում:
Կենացդ, Ծերուկ, ինչքան էլ որ ծերանում ենք, նորից ու նորից ջահելանում ենք....
Կենացդ աշխարհը, որ մարդ չծնեիր, անմահները որտեղից էին գալու.......