Բարև, սիրելի ընթերցող։ Շարունակում եմ «Քաղաքական կենդանիների աշխարհում» հաղորդաշարը, և այս անգամ կուսումնասիրենք մի յուրօրինակ արարածի, ով, թեև վաղուց է հայտնի, բայց շատ քիչ է ուսումնասիրված։ Խոսքը Aramus Epizodikus Jomardus Zryamardus բավականին բարդ անվանումով տեսակի մասին է։
Տափաստանային տուշկանչիկի լեռնային մոդիֆիկացիա հիշեցնող այս արարածն առաջին անգամ նորանախագահացման շրջանում ի հայտ եկավ 2003-ին, ինչից հետո նա պարտաճանաչորեն երևում էր նորանախագահացման սեզոններին, արագ փնտրում իր հովանավոր էգին, որը կքշի իրեն նախընտրական շրջանում, ապա մի երկու բան տուֆտում, հերոսաբար պարտվում և կորում, ինչպես ամենափորձառու նինձյան։ Ընդ որում, ինչն է հատկապես ուշագրավ սարքում այս արարածին՝ նա տեսադաշտում է հայտնվում միայն նորանախագահացումից նորանախ
Այս տիպին անդրադարձել են նաև մի շարք արտասահմանյան գիտնականներ։ Սիդնեյի ազգային լաբորատորիայի վարիչ Ջեքսոն Սանդերսը այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մի ուշագրավ երևույթ արձանագրել. պարզվում է, որ այս կենդանու գոյությունը կամ չգոյությունը ոչ մի կերպ չի անդրադառնում նրան շրջապատող ֆաունայի վրա: Իսկ մեկ այլ հետազոտող բրիտանացի գիտնական դոկտոր Պիտեր Ջերարդը նկատել է, որ այս կենդանին յուահատուկ սեր է տածում ցեխի հանդեպ: Այն հատկապես սիրում է ցեխ շպրտել հիմնականում նորանախագահացման շրջանի յուր օպոնենտ այլ կենդանատեսակների վրա՝ միևնույն ժամանակ չխորշելով սովալլուկ լինելու նոր մոդայից:
Արամուսն այս անգամ զարմացրեց բոլորին նրանով, թե ի՜նչ հեշտությամբ վճարեց ընտրագրավը ու մի քանի օր անց հայտարարեց, որ հրաժարվելու է նորանախագահացումից։ Գիտական հանրությունը սովոր չէր նման շռայլ ջոմարդության դրսևորումներին, բայց քանի որ բոլորը համաձայն են նրանում, որ մեր քաղաքական ջունգլիներում այս խամաճիկ էակից ոչ մի քյար չկա, նրանք չկարողացան ըստ արժանվույնս գնահատել Արամուս Էպիզոդիկուսի խորը հակակրանքը 8 միլիոն դրամի նկատմամբ և տվեցին նրան նոր՝ Արամուս Էպիզոդիկուս Ջոմարդուս Զրյամարդուս տիպաբանական դասակարգումը՝ անտեղի փողեր վատնելու ու մարդկությանը զրոյական օգուտ տալու համար։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=149614241860843&set=a.107971309358470.13967.100004368039194&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել