«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե այս պահին, երբ պատերազմը շարունակվում է, արհեստական օրակարգ ստեղծելն ու երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը բարոյական չէ։
«ՉԻ» - Փաստորեն ՀՀԿ-ն անբարոյականների հետ է կոալիցիա կազմել, որովհետև 1992-94 թվականներին, ,,պատկերացրեք, Հայաստանը նույնպես պատերազմի մեջ էր, ավելին՝ այն ժամանակ նույնպես կար զերագույն–գլխավոր հրամանատար, և Դաշնակցությունը պահանջում էր նրա հրաժարականը։ Թե՞ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Դաշնակցությունը թարգել է անբարոյականությունը, խորապես զղջացել ու դարձի եկել։ Հայկական բանակն, ի դեպ, այն ժամանակ տարածքներ էր ազատագրում, և ոչ թե «ոչ էական» դիրքեր կորցնում։
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ նաև իմանալ Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում։ Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ քանի դեռ պատերազմ Է, գերագույն-գլխավոր հրամանատարն ինչ էլ անի չի կարելի պահանջել նրա հրաժարականը։ Թե՞ դաշնակցականներն այդ հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեն և հրաժարական պահանջել–չպահանջելը պայմանավորում են ֆինանսական չափորոշիչներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։