Իրականում լավ չէ, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասածը մեծամասամբ լուրջ չընդունվեց: Ասեմ, որ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով ու իմ ծառայության ընթացքում շատ բաներ ինքս տեսնելով ու իմանալով (ինչը ռազմական գաղտնիք է ու բնականաբար երբևէ չեմ կարող բարձրաձայնել) կարող եմ ուղղակի ասել, որ պարոն Բագրատյանի ասածի ճիշտ լինելու հավանակնությունը մի քանի անգամ ավելի մեծ է, քան հակառակը: Ասեմ մի քանի բաներ, որոնք այսպես ասած գաղտնիքներ չեն ու կարելի է դրա մասին խոսել: Հայկական բանակը ի տարբերություն ադրբեջանակաին ունի բալիստիկ հրթիռներ: Խոսքը «Սկադ»-ի մասին է: Ովքեր գիտեն այս զենքի հայաստանյան պատմությունը շատ բան պետք է որ հասկացած լինեին արդեն: «Սկադ»-ը գրեթե անխոցելի է ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի համար (գործնականում նրա խոցման դեպքեր չի լինում գտնել): Այն կարողանում է խոցել թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա, հրթիռի ընդհանուր քաշը մոտ 6 տոննա է, որից միայն մարտագլխիկը մոտ 1 տոննա, իսկ մարտագլխիկները սովորական՝ տրոտիլայինից բացի (պաշտոնապես մերը հենց այդպիսինն է) կարող է լինել նաև ԱՏՈՄԱՅԻՆ (հղումը՝ http://kollektsiya.ru/…/571-raketa-r-17-8k14-skad-v-raketno… ): Հասկանալի է, որ եթե մենք իրականում ունենք այդպիսի մարտագլխիկներ՝ դրա մասին պաշտոնապես ոչ ոք չի ասի: Ես շատ մոտիկից ծանոթ եմ այս զենքին ու գիտեմ թե նա ինչ «հրեշ» է ու վստահ եմ, որ Ադրբեջանը նաև սրանից է սարսափում ու հենց այս զենքի մասին է, որ նրանք միայն կարող են երազել: Հավատացեք, որ եթե ունես բալիստիկ հրթիռային կայանքներ, հրթիռներ ու քո տարածքում էլ ինչ որ պահի փաստացի եղել են ատոմային մարտագլխիկները՝ հնարավոր է դրանք իրականում ամենևին էլ «գնացած» չլինեն ու «մնացած» լինեն քեզ մոտ: Էլ չեմ ասում, որ ամենևին հեքիաթների ժանրից չէ մարտագլխիկը տեղում պատրաստելը, երբ այդպիսի պոտենցիալ ունես: «Սկադ»-ի մեր տեխնիկան պարբերաբար ստուգվում է արտասահմանյան մասնագետների կողմից, մեր մասնագետների կողմից այն կատարելագործվել է, իսկ մեր սպաները Ռուսաստանում այդ զենքը կրառել են զորավարժությունների ժամանակ ու գերազանց արդյունքներ ունեն բոլորն էլ: Ի վերջո Հրանտ Բագրատյանը մեղմ ասած ցածր պաշտոնի չի եղել, որ նման հարցում անլուրջ հայտարարություն աներ, Ադրբեջանն էլ լուրջ չէր նայի այդ հայտարարությանը, եթե գոնե էական կասկածներ ու հիմքեր չունենար այդ հարցում: Այնպես որ պետք չէ անլուրջ վերաբերվել մտքերին, եթե ուղղակի նրանք մեծ ու հզոր բաների մասին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել