Բակո Սահակյանի, Յուրի Խաչատուրովի և Լյովա Մնացականյանի հանդիպումըRazm.info-ն գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել