«Օրերս Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի հոր և տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Աշակերտի հայրը ծեծելով ոտքի տակ էր գցել 60-ն անց ուսուցչին՝ չխնայելով նաև նրան օգնության հասած կին մանկավարժներին։ Մի խոսքով՝ հայրը դպրոցը վերածել էր մարտական գործողությունների դաշտի՝ փորձելով կարգի հրավիրել ուսուցիչներին, որոնք նեղացրել են որդուն։


Դպրոցից մեզ փոխանցեցին, որ տնային առաջադրանքը չկատարելու պատճառով ուսուցիչը աշակերտին հանձնարարել էր դասարանում կատարել առաջադրանքը, որին տղան հակադարձել է, թե դա էշություն է։ Ծնողները պնդում են, որ այդ արտահայտությունից հետո ուսուցիչը ոլորել է իրենց որդու ականջը, իսկ ուսուցչական կոլեկտիվը պնդում է, որ նման բան չի եղել։
Բանը «ռազբորկայի» չի հասել, քանի որ տղայի հայրը պարզապես փորձել է ծեծել ուսուցչին՝ վնասելով նաև դպրոցի գույքը՝ սեղաններն ու աթոռները։ «ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ էլ ծեծի հատկանիշներով գործ է հարացվել ծնողի դեմ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել