Սիրելի՛ ընկերներ և հատկապես լրագրողներ, լավ չեք անում, որ խոսում եք ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու տարբերակի մասին, բայց եթե նույնիսկ խոսում եք, ապա բարի եղեք չօգտագործել «վերադարձնել» բառը, փոխարենը կա «հանձնել» տարբերակը: Վերջիվերջո, դրանք մեր հողերն են, և Բաքուն էլ իր հոր տնից չի բերել, որ մի հատ էլ սիրատոչոր կերպով «վերադարձնենք»: Ավելին՝ նախքան 1991 թվականը ոչ մի լուրջ իրավական նորմով այդ տարածքները Ադրբեջանին չեն պատկանել:
Այնպես որ այդ մենք ենք վերադարձրել ժամանակին, մի՛ խառնեք և մի՛ տրվեք ալիևյան ստահոդ տերմինաբանությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1087425471295689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել