Հայաստանի հասարակական կյանքում թարմացումների կարիք է նկատվում: Ամենօրյա լրահոսը թերթելով՝ հանդիպում ենք հին ժամանակների քաղաքական դաշտի մնացորդների, ովքեր ամենատարբեր թեմաներով իրենց պարտքն են համարում պարտադիր կարծիք կամ եզրակացություն հնչեցնել:
Հետաքրքիրն այն է, որ նման գործիչներն իրենց հատկացված ժամանակահատվածներում առանձնապես չեն փայլել, սակայն «թոշակի գնալուց հետո» որոշ թեմաների վերաբերյալ կարծիք են հնչեցնում հանրային դաշտում:
Գառնիկ Իսագուլյանը տևական ժամանակ է, ինչ չէր երևում հորիզոնում: Միգուցե հանգստի էր մեկնել, միգուցե նոր պատվիրատու էր փնտրում, սակայն փաստը մնում է փաստ, որ հացից կտրվել էր երկար ժամանակ: Սույն գործիչը նախորդ տարվա կեսերից արդեն «միայնակ էր», քանի որ ֆինանսական սնուցման աղբյուրները ցամաքել էին: Այսօր արդեն մամլո ասուլիսների ժամանակ հանդես է գալիս «խորը վերլուծական» կարծիքներով ու փորձում «գնահատական» տալ այս կամ այն թեմային:
Իսագուլյանի՝ երկար ժամանակ դադարի մասին չէինք խոսի, եթե այս ամենը չկրեր խրոնիկ բնույթ: Ինչի՞ համար է Իսագուլյանը ամեն «աղբյուր» փոխելուց մի շրջան անհետանում ու հայտնվում, որպես նոր մարդ: Բացի ֆինանսական աղբյուրներ փոխելուց, Իսագուլյանը բավականին հաճախ փոխում է մեսիջներն ու կարծիքները: Երբ գտնում է նոր ֆինանսական աղբյուր, սկսում է քննադատել նախկին տիրոջը: Պատասխանը մեկն է, ամեն անգամ նոր տիրոջ մոտ աշխատանքի անցելուց հետո նրա դեմ դրվում են լրիվ նոր պահանջներ:
Նման արատավոր երևույթը բացասական է անդրադառնում հանրային դաշտի վրա: Պետք է մեկընդմիշտ ազատվել գառնիկ իսագուլյաններից, հին քաղաքական մնացորդներից ու բեմը զիջել երիտասարդներին: