Ladynews.am-ը գրում է.

Մեր որովայնի կամ ոտքերի մկաններին ժամանակ է պետք վերականգնվելու համար: Նույն կերպ դա պետք է մեր ուղեղին:

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ուղեղի ակտիվությունը մեծանում է, երբ մենք անգործ ենք կամ միևնույն աշխատանքով ենք զբաղված, որը չի պահանջում մեծ ուշադրություն: Եվ դա, իրոք, այդպես է: Հիշեք, թե որքան գաղափարներ են հայտնվել ձեր գլխում աման լվանալիս կամ լվացք անելիս:

Եվ մի ծանրաբեռնեք ձեզ անպետք տեղեկություններով, առանց այդ էլ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ տեղեկատվական հոսքը մեզ ուղղակի տանում է:

Հիշելու ունակությունը կարելի է և պետք է լավացնել: Եթե դուք արդեն երրորդ անգամ կորցնում եք ձեր ձեռնոցները, ապա հիշողություն լավացնելը ձեզ ավելի է պետք, քան նոր զույգ ձեռնոցներ:

Ահա 6 վարժություն՝ հիշողությունը մարզելու համար.

Արտաբերեք ձեր հեռախոսահամարը: Ուշադրություն դարձրեցի՞ք, որ բաժանում եք թվերը հստակ խմբերի: Հաջորդ անգամ փորձեք հիշել ձեր գնացուցակը, բայց ոչ ամբողջությամբ, այլ բաժանված խմբերի: Օրինակ, 5 բան կենցաղային բաժնից, 6 բանջարեղեն, 4 կաթնամթերք և այլն: Այդպես շատ ավելի հեշտ կլինի հիշել:

Որպեսզի հիշեք նոր գործընկերոջ անունը, արաբերեք այն: Բարձրաձայն ասելով բառերը, մենք աշխատացնում ենք մեր ուղեղի ավելի շատ հատվածներ, այսինքն այդ դեպքում մեր ուղեղն ավելի շատ է կենտրոնանում զրուցակցի անվան վրա, քան եթե մենք այն բարձրաձայն չասենք:

Այս վարժությունն աբստրակտ մտածելակերպով մարդկանց համար է լավ: Շատ հաճախ մենք իրերը դնում ենք որևէ տեղ, իսկ հետո չենք կարողանում հիշել, թե որտեղ: Հաջորդ անգամ, դնելով իրը որևէ տեղ, պատկերացրեք թե ինչպես է այն պայթում: Եթե դուք մոռանաք, որտեղ եք դրել այն, ապա հիշեք, որտեղ էր ձեր մոտ պայթել: Իրոք, դուք պետք է, որ հիշեք, թե այդ պայթյունը եղել է ձեր հյուրասենյակո՞ւմ, թե՞ խահանոցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել