Մարդկանց մի մասն իրեն սուբյեկտ է համարում, մյուսը՝ օբյեկտ: Օբյեկտ համարող մարդիկ դժվարությունների դեպքում դժգոհում են հանգամանքներից, իրականությունից, երկրից, մարդկանցից, աշխարհից...արդյունքում նեգատիվ տրամադրվածություն ու ծանր մթնոլորտ:
Իսկ իրենց սուբյեկտ համարող մարդիկ փորձում են ելք գտնել ցանկացած իրավիճակում, քանի որ իրենց աշխարհընկալումում այլ տարբերակ չեն պատկերացնում: Ու հետաքրքիրն այն է, որ այդ դեպում լուծումը գտնում են:
Նույն բանը պետությունների դեպքում է, երկրներ կան, որ իրենց օբյեկտ են համարում, որոշ երկրներ էլ՝ սուբյեկտ: Հիմա ՀՀ արտաքին պասիվ ու ոչ պրոակտիվ քաղաքականությունը մեզ դրել է այնպիսի իրավիճակում, որ մենք մեզ օբյեկտ ենք համարում (կամ օբյեկտ համարելու արդյունքում է այդպիսի քաղաքականություն մշակվել), ինչի արդյունքում ամեն անգամ զարմանում ու նեղանում ենք ՙՙմիջազգային հանրությունից՚՚, ՌԴ-ից, ԵԱՀԿ-ից և այլն և այլն:
Իսկ իրեն սուբյեկտ համարող պետությունը ոչ մեկից չի նեղանում, այլ իր քաղաքականությունն ու գաղափարախոսությունն է առաջ տանում՝ ցանկացած իրավիճակում փորձելով ելք գտնել:
Մեր դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ Արցախն ու բանակն իրենց սուբյեկտ են համարում, իսկ ՀՀ քաղաքական ղեկավարությունն ու արգործնախարարությունը օբյեկտի վարք են դրսևորում: Արդյունքում բանակը իր խնդիրները լուծում է, իսկ ինչ-որ կոռուպցիոներ քաղաքական գործիչ իրավունք է վերապահում խոսել հայրենիքի զիջումից:
Էս ամեն ինչը գալիս է մեզանում գաղափարախոսության, հետևաբար նաև տեսլականի ու ապագայի ծրագրերի բացակայությունից, բայց դա արդեն ուրիշ պատմություն է: