2015թ. ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների արդյունքում անհրաժեշտություն առաջացավ փոխհատուցել Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը կրած վնասը:
Ընդանուր առմամբ թշնամու հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների 27.5 հեկտարի կրած նյութական վնասը կազմել է 11 միլիոն 935,5 հազար դրամ:
Գումարի մի մասը տրվել էր նախորդ տարվա վերջին, որը բաժանվել էր բոլոր սեփականատերերին: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին կհատկացվի մնացած 8,9 միլիոն դրամ գումարը՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:
Դրա շնորհիվ չիրականացված բերքահավաքի դժվարությունը սահմանամերձ համայնքի բնակիչները իրենց ուսերին չեն զգա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1612423079081558&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել