Շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել։ Զինվորականները փորձում են կանխել մարդկանց արտահոսքը, սակայն դա կարծես չի հաջողվում։ Ալիեւը նորից իր քաղաքացիներին փախստական է դարձնում։ Խուճապային տրամադրություններ են նաեւ դիրքերում կանգնած զինվորների մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բանակի բարձրաստիճան սպաներին առաջնագծում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ՝ զինվորների ոգին բարձրացնելու համար։ Բայց այնտեղ բոլորն էլ հիշում են նախորդ պատերազմը։ Հայ զինվորը նորից ստիպում է, որ ամեն ինչից զատ, նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիեւը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: