Քամիլ Կորո «Սոդոմի փլուզումը» 1843 - 1857
Մի անգամ մի Աստծո մարդ հանդիպեց Հարուն ալ-Ռաշիդ Բաղդադեցուն:
— Որտեղի՞ց ես գալիս, ճամփորդ, — հարցրեց տիրակալը:
— Դժոխքից, — պատասխանեց նա:
— Եվ ի՞նչ էիր անում այնտեղ:
— Կրակ էր պետք ծխամորճս վառելու համար, ես էլ որոշեցի հարցնել, թե արդյո՞ք չեն համաձայնի դժոխքի բնակիչները կրակ տալ ինձ:
— Եվ ի՞նչ, վերցրի՞ր կրակը, — հարցրեց Հարուն ալ-Ռաշիդը:
— Ոչ, այնտեղի թագավորն ասաց, որ իրենք կրակ չունեն: Ես իհարկե հարցրի, թե ինչպե՞ս: Սակայն Դժոխքի տիրակալը պատասխանեց. «Ասում եմ քեզ, որ մենք այստեղ կրակ չունենք, ամեն ոք իր կրակով է գալիս այստեղ»:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել